211652_close_icon
views-count163899 դիտում article-date 22:30 25-03-2020

ՃՈ-ն տուգանել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ անչափահաս դստերը մեքենա վարել սովորեցնելու համար վարչական տույժի է ենթարկվել: «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։ Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տուգանել 10 հազար դրամ։ Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար», – գրել է Աննա Հակոբյանն ու փաստաթուղթը հրապարակել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր