211652_close_icon
views-count10710 դիտում article-date 21:24 25-03-2020

Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ. մնացած վտանգները այդքան ճակատագրական չեն. Արմեն Աշոտյան

Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։ Համաշխարհային շիլաշփոթից զատ իրավիճակը լրջացել է նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի, հայաստանյան որոշ պաշտոնյաների անթաքույց միջամտությունների եւ Արցախ լարվածության արտահանելու փորձերի պատճառով։ Հակված եմ վստահել Արցախի իշխանություններին համաճարակային իրավիճակի գնահատման հարցում, իսկ ընտրությունների հետաձգման անհրաժեշտության մասին խուճապահարույց ապատեղեկատվական գրոհները, մեղմ ասած, դժկամության եւ ջուր պղտորելու հետեւանք են։ Կարճ ասեմ. Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ։ Մնացած վտանգները այդքան ճակատագրական չեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր