հիմնական կայք
Լրահոս

ԵՕԿ-ը ողջունում է ՄՕԿ-ի որոշումը

ԵՕԿ-ը ողջունում է ՄՕԿ-ի որոշումը Եվրոպական օլիմպիական կոմիտեն լիովին համամիտ է Տոկիոյի օլիմպիական խաղերը տեղափոխելու՝ ՄՕԿ –ի որոշման հետ։ Այն բխում է մարզիկների, ազգային օլիմպիական կոմիտեների և ընդհանրապես օլիմպիական շարժման շահերից ։


Նշվում է, որ ՄՕԿ- ը անհրաժեշտ աջակցություն կտրամադրի և կպաշտպանի ազգային օլիմպիական կոմիտեներին ստեղծված իրավիճակում։ Այժմ մարզական կազմակերպությունները տեղերում կարող են ճիշտ կողմնորոշվել ու համապատասխան գրաֆիկով նախապատրաստվել 2021թ․ օլիմպիական խաղերին։

Պետք է համախմբվել, համերաշխության դրսևորել, միասին պայքարել ու հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները , - ասված է ԵՕԿ –ի հայտարարությունում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք