3905 դիտում
20:22 25-03-2020
Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. նախագահ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:
Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն:
Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ:
Նշելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնի է որպես արտակարգ իրավիճակներին առաջիններից արձագանքող միջազգային կառույց` նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը: Ելենա Միլոշևիչն ի պատասխան նախագահի առաջարկի՝ ասել է, որ դիմել են միջազգային դոնորներին և առաջիկայում Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր:
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
12:15 16-05-2020
Հայաստանին լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ Փաշինյան
744 դիտում
16:38 20-03-2015
Առողջապահության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենին
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
739 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
334 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին