4096 դիտում
23:28 25-03-2020
Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. Մարդու իրավունքների պաշտպան
Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալհիմնականներին՝
Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,
արդար դատաքննության իրավունքը,իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,
դատապարտվածի բողոքարկման իրավունքը,ներման խնդրանքի իրավունքը,
մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգմանարգելքը,
օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
ամուսնանալու ազատությունը,
երեխայի իրավունքները,
կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
մտքի և կրոնի ազատությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ