հիմնական կայք
Լրահոս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։


Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը։
Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։
Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք