հիմնական կայք
Լրահոս

Երևանում «յաշիկը» բախվել է տերմինալին, կոտրել այն. 7 տարի առաջ նշված վայրում վթարի էր ենթարկվել վարորդի ամուսինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում «յաշիկը» բախվել է տերմինալին, կոտրել այն. 7 տարի առաջ նշված վայրում վթարի էր ենթարկվել վարորդի ամուսինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Ս. Ստեփանյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 20 RR 770 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված «Թել-Սել» վճարային տերմինալին, կոտրել այն, այնուհետև՝ գովազդային վահանակին:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի և հետաքննիչ Գևորգ Մինասյան գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննիչ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ արածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նաև ամուսինը, ով նշված հատվածում 7 տարի առաջ նույնպես ավտովթարի էր ենթարկվել, երբ Opel-ը բախվել էր իր ավտոմեքենային: Այդ ժամանակ իր կողքին է եղել կինը, ով այսօր վարելիս է եղել «յաշիկը», իսկ ամուսինը եղել է ուղևոր: Վարորդի ամուսինը կատակում էր, ասելով՝ էս խաչմերուկը կարծես թե մեր վրա չի գալիս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք