2417 դիտում
16:29 25-03-2020
Հիմնական հարցը օլիմպիական խաղերի ժամկետների ընդունման խնդիրն է
Միջազգային օլիմպիական կոմիտեի համար հիմնական հարցը օլիմպիական խաղերի ժամկետների ընդունման խնդիրն է։ Հայտնի է միայն այն, որ միջոցառումը պետք կայանա 2021թ․ հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածը։ Քանի որ ամառային խաղեր են, ապա դա կարող է սկսվել ապրիլից ոչ շուտ։ Առայժմ ժամկետների հարցը չի քննարկվել, այն պետք կարգավորվի ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովի և խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ։ Կան տարբեր սցենարներ:
ՄՕԿ – ի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել։ Անհրաժեշտ է համաձայնություն ձեռք բերել հեռուստահեռարձակողների, միջազգային մարզական ֆեդերացիաների, որոնք հաջորդ տարվա համար արդեն կազմել են մրցաշարային ժամանակացույցը և այլ կազմակերպությունների հետ։
<< Տոկիո – 2020 >> -ը մեկ տարով հետաձգելու որոշումն ընդունված է։ ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը մտադիր է մայիս ամսին մեկնել Ճապոնիա։ Այդ այցելությամբ նա ցանկանում է ցույց տալ իր հավատարմությունը Տոկիոյի մարզահանդեսի նկատմամբ։ Նա այդկերպ է ցանկանում երախտագիտություն հայտնել 32 –րդ օլիմպիական ամառային խաղերի կազմկոմիտեին, երկրի իշխանություններին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար։
Պատմության ընթացքում սա չորրորդ դեպքն է, որ օլիմպիական խաղերը չեն անցկացվում սահմանված ժամկետներում, սակայն, առաջին անգամ է, որ այն հետաձգվում է մեկ տարով: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով չեն անցկացվել է 1916-ին ՝ Բեռլինում, 1940- ին՝ Տոկիոյում / 1938-ին ճապոնական կողմը հրաժարվել է և այն տեղափոխվել է Հելսինկի / նախատեսված խաղերը։ 1940 թ. և 1944թ․ խաղերը չեն կայացել երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։
Նմանատիպ նյութեր
3023 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
1656 դիտում
22:39 14-11-2022
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը
Այս բաժնից
1192 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ