211652_close_icon
views-count13128 դիտում article-date 15:56 25-03-2020

Ինչպես Ապրիլյան պատերազմում հայ զինվորն ապացուցեց իր հերոս լինելը, այսօր էլ աշխարհին պատուհասած կորոնավիրուսի դեմ պայքարում հերոս են Հայաստանի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին հայ ժողովուրդՆ առաջնորդվում է մեծն Չարենցի հայտնի խոսքով՝ «Ո՛վ, հայ ժողովուրդ, քո հավաքական ուժը քո միասնության մեջ է»։ Դարեր շարունակ տարբեր առիթներով հայն ապացուցել է, որ երբ միասնական է լինում, ոչ մի արհավիրք, ոչ մի պատերազմ չի կարողանում ծնկի բերել իրեն։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց միասնականությամբ ու ոգու տոկունությամբ աշխարհին, առաջին հերթին, երկրագնդի վրա հայի հավերժանալու իղձն ապացուցեցին սահմանն անառիկ պահող հայ զինվորն ու սպան։ Այդ օրերին իրենց փայլուն մասնագիտական գործունեությամբ հայ զինվորի կողքին կանգնեց նաև հայ բժիշկը։ Հիմա, այսօր աշխարհին վրա հասած նոր կորոնավիրուսի դեմ պայքարում են աշխարհի շատ եկրներում։ Հայաստանում նույնպես առողջապահության նախարարությունն ու բոլոր բժշկական հաստատությունների, շտապօգնության կայանների, պոլիկլինակաների բժիշկները միացել են այդ չարիքի դեմ պայքարին։ Եթե ամեն տարի, այդ թվում՝ 2016 թվականին, մեզ համար հերոս էր հայ զինվորը, ով դարեր շարունակ էլ արժանանալու է այդ տիտղոսին, ապա այսօր այդ հերոսների շարքերն են համալրում բժիշկները, բուժքույրերը, բոժակները, շտապօգնության վարորդները, սանիտարները, ինչպես նաև հիվանդանոցներ այցելող ու մուտքերի մոտ 24-ժամյա ծառայությունը կատարող երիտասարդ բժիշկ-բժշկուհիները։ Լուսանկարները վերցված են Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր