211652_close_icon
views-count67217 դիտում article-date 15:28 25-03-2020

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Լուսակերտ գյուղում պայթյունի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նույն գյուղի 7-րդ փողոցի 13 տանը դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել (թե ինչ՝ այս պահին պարզվում է), ինչի հետևանքով տանտերը՝ 50-ամյա Սամվել Բ-ն, տեղում մահացել է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննիչը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր