հիմնական կայք
Լրահոս

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 29-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» կոչվող հանդամասում կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 29-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» կոչվող հանդամասում կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 35 ZX 678 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղևորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Անտոնյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հ. Բեգլարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Վրացյանն աշխատում է Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, իսկ վիրավորներից Վ. Վրացյանը՝ «Թեղուտ» հարստացման ֆաբրիկայում՝ որպես հերթափոխի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք