հիմնական կայք
Լրահոս

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- նշել էր Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 88 «կողմ», 16 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք