10974 դիտում
11:23 25-03-2020
Կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը
ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը․
«Վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով:
Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ:
ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները:
ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել [email protected] հասցեին»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
23:11 05-05-2023
Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի թքելու մասին
4665 դիտում
07:27 20-07-2016
ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների փորձերը. Պետդեպ
Այս բաժնից
502 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
592 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է