հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Ford-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը. նա հիվանդանոցում կեղծ տվյալներ էր հայտնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Ford-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը. նա հիվանդանոցում կեղծ տվյալներ էր հայտնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Ford մակնիշի 2819 CD համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին և կոտրել այն։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոց տեղափոխված վիրավորը բժիշկներին հայտնել է, որ ինքը բնակվոմ է Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բնակարաններից մեկում և ներկայացել է, որ ինքը 34-ամյա Դավիթ Արսենի Ջաղացպանյանն է, սակայն ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել։

Նրա սթափության աստիճանը որոշելու նպատակով հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք