211652_close_icon
views-count1794 դիտում article-date 10:40 25-03-2020

Արցախում քվեների համար պայքարը վճռական փուլ է մտնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «12 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ են մասնակցելու մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ասել է թե` պատգամավորական մանդատների համար առաջին անգամ համամասնական ցուցակներով պայքարելու են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, որոնցից առայժմ չորս կուսակցություն է ներկայացված գործող Ազգային ժողովում: Արտախորհրդարանական (այդ թվում` ընդդիմադիր դաշտից) մի քանիսն իրենց գործունեությամբ հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող կուսակցություններ են, որոշներն էլ կայացման ճանապարհին են, փորձում են ընտրողների վստահությանն արժանանալ և մյուս պատգամավորների հետ նոր խորհրդարանի մաս կազմել: Հաշված օրեր են մնում քարոզարշավի ավարտին: Եվ, բնականաբար, քաղաքական ուժերի միջև պայքարն ավելի է թեժանում: Իսկ ինչպես կուսակցությունների կողմից համամասնական կարգով ներկայացված ընտրացուցակներն են փաստում, քաղաքական որոշ ուժեր մեծ ակնկալիքներ ունեն: Այդ մասին է վկայում նրանց «անսահմանափակ» կազմը»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր