211652_close_icon
views-count3755 դիտում article-date 10:26 25-03-2020

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, բուժհաստատորությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բուժպարագաներով

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հանրապետությունում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների պաշարները համալրելու համար: Արցախի տեղեկատվական շտաբը նշում է, որ Առողջապահության նախարարությունը պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով ու բարեգործական միջոցներով ձեռք է բերել կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության: «Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բժշկական պարագաներով: Դադարեցվել են երկրորդային գնումների ընթացքը և գումարներն ուղղվել տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձևավորմանը: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում՝ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։ Արցախի առողջապահության նախարարության կողմից իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները ՝ հանուն մեր բնակչության առողջության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր