1831 դիտում
09:25 25-03-2020
Կրթական գործընթացը հեռավար ձևաչափով կարող է հեռանկարային լինել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով մարտի 13-ից փակվեցին ուսումնական հաստատությունները։ Ստեղծված իրավիճակում հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործարկեց «heravar.armedu.am» հեռավար կրթության հարթակը։ Այստեղ տեղադրված են տեղադրված մի շարք առցանց ռեսուրսներ եւ գործիքներ հեռավար կրթությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Հարթակը մշակվել է նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության եւ հեռավար ուսուցման բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այն ուսուցիչների համար, որոնք կարիք ունեն բարելավելու հեռավար կրթության հմտությունները, մարտի 20-ից մեկնարկել է երկշաբաթյա հեռավար դասընթաց։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու «Moodle» համակարգում աշխատելու հմտություններ, որի օգնությամբ կկարողանան ստեղծել եւ վարել հեռավար դասընթացներ. «Այն, ինչ մշտապես արել ենք տարիներ շարունակ, այս փուլում իրականացնում ենք ավելի արագացված տեմպերով։ Դիմողները շատ-շատ են»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
359 դիտում
12:01 26-05-2022
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը
2285 դիտում
18:34 20-07-2020
Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջին անգամ գլխավոր համաժողովն անցկացրել է հեռավար ձևաչափով
Այս բաժնից
20707 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին