211652_close_icon
views-count2718 դիտում article-date 22:35 24-03-2020

«Յուվենտուսը» երկրպագուներին կվերադարձնի «Ինտերի» հետ հանդիպման տոմսերի համար գումարները

«Յուվենտուսը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ «Ինտերի» հետ խաղի (2:0) տոմսերի առթիվ: Հանդիպումը կայացել էր մարտի 8-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով այն անցել էր առանց հանդիսականների: Հաղորդվել էր, որ «Յուվեն» ետ չի վերադարձնի գումարները այն երկրպագուներին, որոնք տոմս էին գնել: «Հաշվի առնելով ազգային ենթատեքստի բացարձակ առանձնահատկությունը, «Յուվենտուսը» որոշել է բացառության կարգով՝ ելնելով վերջերս հաստատված օրենսդրությունը, ինչպես նաև ներկայումս գործող պայմանագրերը, փոխհատուցել տոմսերի արժեքը, որոնք գնվել էին վաճառքի պաշտոնական խողովակներով», նշվածծ է հաղորդագրության մեջ: Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 69 176 մարդ, 6820 հոգի մահացել է:

Նմանատիպ նյութեր