211652_close_icon
views-count10870 դիտում article-date 21:55 24-03-2020

Արսեն Ջուլֆալակյան. Մի սպասեք 2021-ին. ելեք էս ամառ գնացեք Տոկիո

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 2021թ. հ.գ. երբ «մասնագետներին» ասում էինք, չի կարելի, բոլոր առումներով սխալ է ՕԽ-ից 8 ամիս առաջ օլիմպիական կիսատ կազմ հայտարարել..., ասում էին՝ մենք ենք որոշողը, ոնց ուզենք կանենք... դե արեք, ոչ էլ սպասեք 2021թ-ին, ելեք էս ամառ գնացեք Տոկիո,մեկ է դուք եք որոշողը։ Հետներդ էլ մի հատ «լրագրող» տարեք,պարտադիր մեկին,ում որ շատ կվստահեք, թող լուսաբանի ձեր արկածները...համ դուք գոհ կլինեք, համ ինքը՝բավարարված»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր