հիմնական կայք
Լրահոս

Ռոնալդուն ու Մենդեշը ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Ռոնալդուն ու Մենդեշը ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա գործակալ Ժորժե Մենդեշը իրենց ներդրումն են ունեցել Պորտուգալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին, հայտնում է Armsport.am-ը:


Նրանք երկուսով ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել երեք նոր հիվանդանոցային մասնաշենքերի կառուցման համար Պորտուգալիայում։ Դրանք ծառայելու են ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդներին։

Մենդեշը նաև պաշտպանիչ դիմակներ ու հագուստներ է գնել Պորտուի հիվանդանոցներից մեկի համար։ Նաև թոքերի արհեստական շնչառության ութ սարք է գնել։

Կորոնավիրուսի տարածման պատճառով անորոշ ժամանակով դադարեցված են գրեթե բոլոր առաջնությունները։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք