հիմնական կայք
Լրահոս

Մնացեք տանը, «9-11 ՍՕՍ» բջջային հավելվածը կօգնի ձեզ

Մնացեք տանը, «9-11 ՍՕՍ» բջջային հավելվածը կօգնի ձեզ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ ներդրված և գործարկված «9-11ՍՕՍ» բջջային հավելվածը՝ նախատեսված Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոնների) համար կհեշտացնի Ձեր կապը «9-11» ծառայության հետ .


Հավելվածը շատ կօգնի մեր քաղաքացիներին, հատկապես՝ այս օրերին և հատկապես մեր այն քաղաքացիներին, որոնք ունեն սահմանափակ կարողություններ (խուլուհամրեր, տարեց մարդիկ և այլն): Այն թույլ է տալիս ընդամենը մեկ հպումով կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս տեղորոշել զանգ ուղարկողին: Եթե զանգ ուղարկողը նախապես գրանցված է եղել «9-11ՍՕՍ» հարթակում, ապա «911»-ի զանգ ընդունող օպերատորը զանգի հետ կստանա նաև այլ տեղեկություններ ահազանգողի մասին, որը կօգնի առավել հասցեական և համարժեք արձագանք տալ տվյալ անձին:

Ինչպես բազմիցս ասվում է այս օրերին, շատ կարևոր է ինքնամեկուսանալը, իսկ որոշ քաղաքացիների դեպքում՝ պարտադիր մեկուսացումը: Ինչպես նշեց «Սօս Սիսթեմս» ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանը՝ Հավելվածը գալիս է օգնելու այս պարագայում ևս: Այն կարող է օգտագործվել մեկուսացված անձանց կողմից մեկուսացման ռեժիմը վերահսկելու հարցում, մեկուսացված անձինք հավելվածի միջոցով ժամանակ առ ժամանակ, որոշակի պարբերականությամբ կարող են տեղեկություն ուղարկել օպերատորներին իրենց գտնվելու վայրի մասին՝ դարձյալ ընդամենը մեկ հպումով: Բացի այդ, Հավելվածն ընձեռում է նաև թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ, օրինակ՝ որևէ կոնկրետ գոտում գտնվող բոլոր օգտատերերը միաժամանակ կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ գոտում գրանցված պատահարի կամ իրավիճակի և անհրաժեշտ վարքականոնների մասին:

«Սօս Սիսթեմս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության և պահանջ առաջանալու դեպքում հավելվածը համալրել այլ անհրաժեշտ գործիքներով՝ հավելվածի ընձեռած հնարավորությունների սահմաններում, որը կհեշտացնի համապատասխան պետական մարմինների աշխատանքը և իրենց գործառույթների կատարումը արտակարգ դրության պայմաններում:

Հավելվածը կարելի է ներբեռնել անվճար հետևյալ հղումով՝ https://onelink.to/ncre4z

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք