211652_close_icon
views-count6909 դիտում article-date 21:16 24-03-2020

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ համապատասխան բուժհաստատությունում կա 3 մեկուսացված քաղաքացի․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել, տեղեկացնում է տեղեկատվական շտաբը։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ: Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր