211652_close_icon
views-count1679 դիտում article-date 19:15 24-03-2020

Քարագերն այն մասին, թե ինչու «Լիվերպուլը» 2000-ականներին հաջողության չէր հասնում

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը անդրադարձել է այն հարցին, թե ինչու թիմը Անգլիայում 2000-ականներին մեծ հաջողությունների չէր հասնում: «Ես կարծում եմ, որ մենք ծախսում ենք նույնքան, որքան՝ «Արսենալը»: Սակայն Ժերար Ուլյեյի և Արսեն Վենգերի միջև մեծ տարբերություն կար: Թեպետ ես խոնարհվում եմ Ուլյեյի առջև, սակայն Վենգերը տրանսֆերային շուկայի հանճար էր: Մենք Էմիլ Հեսկիին ձեռք բերեցինք 11 միլիոն ֆունտով, իսկ Վենգերը 11 միլիոն ֆունտով ձեռք բերեց Թիերի Անրիին: Եթե մենք 6 միլիոն ֆունտով գնում էին Նիկ Բարբիին, ապա նրանք 6 միլիոն ֆունտով բերում էին Ռոբեր Պիրեսին: Բացի այդ, նրանք անվճար ստացան Սոլ Քեմպբելին: Նրանց խաղացողները դարձան գերաստղեր, իսկ մերոնք՝ պարզապես շատ լավ խաղացողներ», ասել է Քարագերը:

Նմանատիպ նյութեր