211652_close_icon
views-count3759 դիտում article-date 18:26 24-03-2020

Մոուրինյոն Մեծ Բրիտանիայում 70-ն անց մարդկանց սնունդ և դեղորայք է առաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի պատճառով շուտով կհայտարարի կոշտ կարանտինային միջոցների մասին: Ներկայումս 70-անց մարդկանց խորհուրդ են տվել առաջիկա 12 շաբաթը տնից դուրս չգալ. անհրաժեշտ ապրանքները նրանց են հասցնում Age UK կազմակերպության կամավորները, որոնց թվում է նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին օգնում է Լոնդոնի հյուսիսում՝ Էնֆիլդի շրջանում, որը մոտ է «Տոտենհեմի» մարզաբազային: Մոուրինյոն այլ կամավորների հետ տարեցներին սնունդի և դեղորայքի փաթեթներ է առաքում: Ժոզեն նաև հաղորդագրություն է տարածել նրան համար, ովքեր ցանկանում են օգնել, բայց չգիտեն, թե ինչպես դա անել: Այժմ Լոնդոնի հյուսիսում աշխատում է 300 կամավոր: Ներկա պահին Մեծ Բրիտանիայում գրանցվել է 6,5 հազար վարակված, որոնցից 335-ը մահացել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր