հիմնական կայք
Լրահոս

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. «ԳԱԶ 3110»-ը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. «ԳԱԶ 3110»-ը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։


Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս բերեցին գետից և այն տեղափոխվեց ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք