211652_close_icon
views-count50348 դիտում article-date 14:02 24-03-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Ford Transit-ը բախվել է կայանված Mercedes քարշակին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 VV 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 OZ 896 համարանիշի քարշակ ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախաբար, տուժածներ չկան, իսկ Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը, Mercedes քարշակն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Հրաչ Ալեքսանյանն ու Հովհաննես Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում, իսկ նման հետաքրքրասեր քաղաքացիների ու վարորդների պակաս, ինչպես միշտ, չի լինում։ Փաստի առթիվ նույն դասակում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր