հիմնական կայք
Լրահոս

Վարչապետի հայտարարածը պաշտոնական չէր. երբ պարետի որոշումը կլինի՝ կնիքով, այդ ժամանակ աշխատողներին կուղարկեմ տուն. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն. Tert.am

Վարչապետի հայտարարածը պաշտոնական չէր. երբ պարետի որոշումը կլինի՝ կնիքով, այդ ժամանակ աշխատողներին կուղարկեմ տուն. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն. Tert.am Այսօր զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ չաշխատելու մասին պարետի որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, որ դադարեցնեմ գործարանի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը:


Նա ասաց, որ գործարանն աշխատում է, բայց իրենց շխատակիցներին ստիպելով աշխատանքի չեն բերում, պատվերներ կան՝ նրանք գալիս և աշխատում են:

Բագրատ Դարբինյանն ասաց, որ պարետի որոշման մասին տեղյակ չեն: «Ես պարետի որոշումից տեղյակ չեմ, նման որոշում չեմ ստացել: Սպասում ենք: Զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ այդ որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, և ես կդադարեցնեմ գործունեությունը գործարանի: Էդ պարետի որոշման մեջ ի՞նչ է գրած: Չի՞ ասվել առավոտը 8-ին պետք է որոշում լինի, հրապարակվի, կամ էլ թող մարզպետարանի միջոցով գործարարներին տեղեկացնեն: Ինչո՞վ եմ ստիպում աշխատողներին, կարո՞ղ է ծեծելով բերում եմ գործի: Մեր գրաֆիկով առավոտյան գալիս են, երեկոյան գնում են, իսկ եթե պարետի որոշում կլինի, Կառավարության որոշում կլինի, իհարկե, մեծ ուրախությամբ աշխատողներին կուղարկեմ տուն, ես էլ կհանգստանամ»,- ասաց նա:

Ֆաբրիկայի տնօրենը նշեց, որ պետք է այդ որոշումը գոնե ուղարկեն իրենց էլփոստին, կամ մարզպետարանից բերեն: «Բա ի՞նչ անեմ, ասենք թե մի հատ մինիստր ինտերնետով ինչ-որ բան է ասել... վարչապետի հայտարարածը դա պաշտոնական չէր: Ինքն ասաց, որ պարետը հավանաբար առավոտը որոշում կկայացնի 8-ին, 9-ին և կդադարեցնենք: Ես չէի էլ տեսել, ծանոթներս ասացին, որ վարչապետը ենթադրել է, որ վաղը կփակվի: Դե կփակվի, կփակվի: Ես եկա աշխատանքի այստեղ իմացա լուրերից, խոսակցություններից, որ այդպիսի ցանություն ունեն, դե եթե ունենան ու մեզ էլ ուղարկեն էդ որոշումը, ես էլ կփակեմ, բա իհարկե»,- հայտարարեց գործարանի տնօրենը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք