211652_close_icon
views-count3816 դիտում article-date 23:21 23-03-2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ երկու երկրներում կարանտինայի ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Այս մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Վրաստանում գտնվող եւ Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչեւ մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ Հայաստան մեկնման ժամի եւ մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Խնդրում ենք հետեւել դեսպանության ֆեյսբուքյան էջին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր