211652_close_icon
views-count7209 դիտում article-date 22:24 23-03-2020

Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, կշարունակեն իրենց ընթացքը․ Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ Սադախլոյի անցակետի մասին

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարություն է տարածել և հայտնել, որ հայ–վրացական սահմանին՝ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ․ «Մարտի 20-ից վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը՝ Վրաստանի տարածքում առկա բեռնատարների մեծ քանակի, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների կողմից Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մարտի 23-ից մտցված կարանտինային ռեժիմի պատճառով: Արդյունքում Բագրատաշենի անցակետին հարող հատվածում գոյացել էր բեռնատարների մեծ կուտակում։ Մարտի 23-ին, ժամը 17:00-ի դրությամբ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք բաց է։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների/ ավտոբուսների, միկրոավտոբուսների և մարդատար մեքենաների տեղաշարժը։ Մառնեուլիի շրջանում սահմանված կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի, կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր