211652_close_icon
views-count3707 դիտում article-date 21:00 23-03-2020

Կորոնավիրուսի տարածմանը Եվրոպայում նպաստել է «Ատալանտա» – «Վալենսիա» հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիան և Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդների թվով առաջատար երկրներն են։ Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը նպաստել է ֆուտբոլային խաղերից մեկը, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/23/%d5%a6%d5%ac%d5%b4-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a8-%d5%b8/]Armsport.am[/url]-ը: . Աղբյուրի տեղեկություններով՝ վարակի տարածմանը նպաստել է Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտա» – «Վալենսիա» (4-1) հանդիպումը։ Հանդիպումը կայացել է փետրվարի 19-ին Միլանում ու ներկա են եղել 45 հազար հանդիսականներ, որոնց մեծ մասը եկել է Լոմբարդիայից։ Այդ ժամանակ Լոմբարդիան արդեն եղել է վարակի հիմնական օջախներից մեկը Իտալիայում։ Միլան էին եկել նաև «Վալենսիայի» 2500 երկրպագու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր