211652_close_icon
views-count4233 դիտում article-date 19:43 23-03-2020

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Օլիմպիական խաղերի անցկացման անհնարինության մասին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս Տոկիոյի Օլիմպիական խաղերն անցկացնել նախատեսված ժամկետներում: Խաղերի լիակատար չեղարկման հարցն առայժմ չի քննարկվում, սակայն օրակարգում առաջին անգամ Խաղերի հետաձգման հարցն է դիտարկվում: «Եթե ինձ հարցնեին, կարո՞ղ ենք մեր ներկա պահին անցկացնել Օլիմպիադան, ես կասեի, որ իրավիճակը աշխարհում ամենահարմար պահը չի դրա համար», ասել է Աբեն: Ճապոնիայի վարչապետը նաև հայտնել է, որ Խաղերի անցկացման հարցը կքննարկի Միջազգային օլիմպիական կոմիտեի Թոմասի Բախի հետ: Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այսօր ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարաել է, որ 4 շաբաթվա ընթացքում կազմակերպությունը որոշում կկայացնի Խաղերի անցկացման նպատակահարմարության մասին՝ սահմանված ժամկետում: Նշենք, որ այսօր Կանադայի օլիմպիական կոմիտեն հրաժարվել է մասնակցել Տոկիոյի Խաղերին, իսկ Ավստրալիան հայտնել է, որ հավաքական հավաքելու հնարավորություն չկա:

Նմանատիպ նյութեր