211652_close_icon
views-count3695 դիտում article-date 20:12 23-03-2020

Արմեն Սարգսյանը կարևորել է Չինաստանի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին ցուցաբերվող աջակցության, այդ թվում՝ չին բժիշկների մասնագիտական օգնության մասին: Կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ: Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:

Նմանատիպ նյութեր