հիմնական կայք
Լրահոս

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են Էջմիածնում 53-ամյա տղամարդու սպանության դեպքը. կասկածյալին հայտնաբերել են Արտիմեդ գյուղում

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են Էջմիածնում 53-ամյա տղամարդու սպանության դեպքը. կասկածյալին հայտնաբերել են Արտիմեդ գյուղում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 22-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, նույն վարչության Վաղարշապատի բաժնի քննչական խումբը, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով բացահայտել են նույն օրը Էջմիածին քաղաքում տեղի ունեցած 53-ամյա Նորայր Ավետիսյանի սպանությունը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Սահակյանին:


Վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարաշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի որոշմամբ ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչութւան պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Վլադ Բազունցը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահե Սամսոնյանն ու Դավիթ Ղահրամանյանը:

Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոնյանը, ում որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք