հիմնական կայք
Լրահոս

«Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով ծեծել». ուշագրավ մանրամասներ Գորիսի քաղաքապետի հետ կապվող միջադեպից. armday.am

«Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով ծեծել». ուշագրավ մանրամասներ Գորիսի քաղաքապետի հետ կապվող միջադեպից. armday.am Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Irakanum.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, հայտնում է armday.am-ը։


Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ մամուլը գրում է, որ քաղաքապետը եւ նրա տեղակալը առեւանգել են Գուրեն Հ. Անունով քաղաքացուն եւ պարտադրել 33 միլիոն դրամ տալ իրենց: Գուգրեն Հ.-ի փաստաբան Լուսինե Զեյնալյանը Irakanum.am-ի հարցերին ի պատասխան որոշ տեղեկություններ է փոխանցել:

Մասնավորապես, Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող շինանյութի խանութներից մեկում: 2020 թվականին ինչ-որ վերահաշվարկ է կատարվել եւ Գուրգեն Հ.-ից պահանջել են նշյալ գումարը: «Հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, սպառնալիքներով, ծեծելով ձեռքից խլել են ավտոմեքենան եւ անձնագիրը, պահանջել են այլ գույք գրավադրի եւ գումար ստանա»,- ասաց փաստաբանը:

Երիատասարդը չհամաձայնելով նշյալ գումարը վճարել, դիմել է փաստաբանների: «Այդ երիտասարդը սոցալապես անապահով է: Քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այլ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ նրան ապօրինի ազատությունից զրկել են, ծեծել են եւ ձեռքից խլել են ավտոմեքենայի բանալիները եւ առանց իր համաձայնության մեքենան տարել են իրենց հետ:

Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով պահնաջներ են ներկայացրել, հետո ծեծի ենթարկել: Ծեծի ընթացքում գրպանից ընկել է մեքենայի բանալին, բանալին ձեռքից տարել են»,- ասաց Լուսինե Զեյնալյանը եւ շարունակեց. «Այնուհետ, վերցրել են տան սեփականաշնորհման վկայականը եւ մեզ դեռեւս անհայտ ճանապարհներով սեփականաշնորհում են կատարել, որպեսզի տուժողի տունը բանկ դնեն:

Պարզել են, որ հնարավոր չի, քանի որ այլ անձիք էլ են գրանցված եղել: Տեսել են, որ տունը ոչ մի բան չեն կարողանում անել վկայականը հետ են տվել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին էր դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել էին, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարեր 33 միլիոն դրամ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուրգեն Հ.-ն Կապանի ոստիկաններին հայտնել էր, որ իրեն մեղադրում էին, որ ինքը իբրև թե 2015-2020 թվականների ընթացքում Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանին պատկանող շինանյութի պահեստից այդքան գումարի գողություններ էր կատարել, ու այդ ամենի դիմաց իր կամքին հակառակ, ստիպողաբար իրենից վերցրել էին իր անձնագիրը, իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի 01 ՍD 099 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև պարտադրել էին գրավադրել իր կնոջ հարազատների բնակարանները:

Գ. Հովսեփյանը հայտնել էր, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել էին սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով:

Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա էր եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չէր դիմել: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք