հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Երևանում. Կասյան փողոցի վրա բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Երևանում. Կասյան փողոցի վրա բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց՝ կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գուրգեն Խ-ի վարած Mercedes մակնիշի 36 ՏT 781 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արամազդ Ե-ի վարած BMW մակնիշի 36 RV 506 համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Վահան Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. Գուրգեն Խ-ն՝ «Նաիրի» բժշկական կենտրոն, Արամազդ Ե-ն և Վահան Պ-ն՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը;

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Փրակարրաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք