211652_close_icon
views-count6837 դիտում article-date 10:10 23-03-2020

Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 300 հազարի

Ամբողջ աշխարհում Covid-19 վիրուսով վարակվածության դեպքերի թիվը կազմում է 294.110, մահացել է 12944 մարդ։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ներկայացված վիճակագրության տվյալներով՝ վերջին օրերին վարակվածների թիվն ավելացել է մոտ 26 հազարով, մահացել է 1600 մարդ։ Եվրոպական տարածաշրջանում վարակվածների թիվը կազմել է 151293 մարդ, մահացել է 7426-ը; Եվրոպայում վարակվածների ամենամեծ թիվը բաժին է ընկնում Իտալիային՝ 53 578, հետո՝ Իսպանիան՝ 24 926, Գերմանիան՝ 21 463, Ֆրանսիան՝ 14 459, և Շվեյցարիան՝ 6077 մարդ։ Հայաստանում նշված վիրուսով վարակվածության հաստատված 194 դեպք կա, բուժվել է 2 մարդ։

Նմանատիպ նյութեր