8882 դիտում
22:48 22-03-2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կարանտինի ուղարկեցին՝ կորոնավիրուսի կասկածի պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տնային կարանտինի է գնում, քանի որ օրերս շփվել է բժշկի հետ, որի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Այսօր մամլո ասուլիսից առաջ կանցլերին զեկուցել են, որ բժշկի մոտ, որին Մերկելը ուրբաթ օրը պատվաստման էր գնացել, կորոնավիրուս է հայտնաբերվել», ասել է Զայբերտը:
Կանցլերը որոշել է անհապաղ մեկնել տնային կարանտինի», հավելել է Զայբերտը: Վերջինիս խոսքերով, կանցլերը առաջիկա օրերին պարբերաբար թեստեր է հանձնելու: «Տնային կարանտինում կանցլերը շարունակելու կատարել իր ծառայողական պարտականությունները», եզրափակել է կառավարության ներկայացուցիչը:
Վերջին տվյալներով, Գերմանիայում կորոնավիրուսից վարակվածների թիվը կազմում է 18,6 հազար: Վարակից մահացել է 55 մարդ:
Նմանատիպ նյութեր
2347 դիտում
15:36 20-12-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
1853 դիտում
18:25 04-12-2018
Forbes-ը տարվա ամենազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
1095 դիտում
11:26 17-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան տոնի առթիվ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը