հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ԶԻԼ մակնիշի բեռնատարն ու «Մոսկվիչը», կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ԶԻԼ մակնիշի բեռնատարն ու «Մոսկվիչը», կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:


Ժամը 12:30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ԶԻԼ մակնիշի 10 UO համարանիշի և «Մոսկվիչ» մակնիշի 36 ՕՏ 925 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք