հիմնական կայք
Լրահոս

Վրաերթ Շիրակի մարզում. 22-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնին. վերջինս առողջապահության նախարարի կարգադրությամբ սանավիացիայով տեղափոխվել է Երևան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաերթ Շիրակի մարզում. 22-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնին. վերջինս առողջապահության նախարարի կարգադրությամբ սանավիացիայով տեղափոխվել է Երևան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:


Ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ առողջապահության Արսեն Թորոսյանի կարգադրությամբ, սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքնիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք