211652_close_icon
views-count33392 դիտում article-date 15:50 22-03-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes ML-ի վարորդը ճանապարհին առաջացած փոսը շրջանցելուց հետո բախվել է գազախողովակին. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Mercedes ML320 մակնիշի 36 FL 774 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Արմավիր ավտոճանապարհի Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Արմավիր ընթանալիս, ըստ վարորդի հայտնածի, ճանապարհի փոսը շրջանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Թալինի բաժին հայտնել են որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր