211652_close_icon
views-count23056 դիտում article-date 14:38 22-03-2020

ՌԴ Տամբովում ուղևորատար ավտոբուսներ են բախվել. կա 3 զոհ, 17 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՌԴ Տամբով տանող ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսներ են բախվել: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսներից մեկը ուղևորվում էր Մոսկվայից Վոլգոգրադ, մյուսը՝ Մոսկվայից Սարատով: Ավտոբուսների վարորդները, խուսափելով բախումից, կորցրել են ղեկի կառավարումը, ինչից հետո ավտոբուսներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ըստ նախնական վարկածի՝ ավտովթարի պատճառը եղել է եղանակային անբարենպաստ պայմաններն ու ուժգին քամին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր