հիմնական կայք
Լրահոս

Արմեն Աշոտյան. Ինչո՞ւ ԱՄՆ կառավարությունը որոշեց դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը

Արմեն Աշոտյան. Ինչո՞ւ ԱՄՆ կառավարությունը որոշեց դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։

Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչո՞ւ նման որոշում նախկինում չէր կայացվում։

Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։

Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված ...

Հիշեք նաեւ ԱՄՆ կատարված կառավարության եւ խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը։

Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետեւանք է նաեւ։

Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի»:

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք