211652_close_icon
views-count8543 դիտում article-date 23:29 21-03-2020

Չեխիայի ոստիկանությունը սկսել է տուգանել առանց դիմակի փողոց դուրս գալու համար

Չեխիայի մի շարք քաղաքներում քաղաքացիներին սկսել են տուգանել առանց պաշտպանական դիմակի փողոց դուրս գալու համար: Այս մասին հայտնել է Չեխիայի ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կուրտան: Նա հիշեցրել է, որ երկրում կորոնավիրուսի պատճառով կարանտին է մտցված և կառավարությունը խորհուրդ է տվել չլքել տները, սակայն փողոց դուրս գալու դեպքում պարտադիր պետք է դիմակ կրել: Նրանք, ովքեր անտեսել են այս խորհուրդը, արդեն տուգանվել են յուրաքանչյուրը 430 դոլարով: Նշենք, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը արտակարգ դրություն էր հայտարարել դեռևս մարտի 14-ին: «Օտարերկրյա վտանգավոր գոտիների» բոլոր քաղաքացիների մուտքը երկիրը արգելափակված է: Բացի այդ, չեխական դեսպանատները և վիզայի ծառայությունները դադարեցրել են շենգենյան վիզայի համար դիմումներ ընդունել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր