211652_close_icon
views-count10889 դիտում article-date 22:09 21-03-2020

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 65-ն անց մարդկանց արգելվել է փողոց դուրս գալ

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական իշխանությունները 65 և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողներին արգելել են փողոց դուրս գալ: Արգելքը ուժի մեջ կմտնի մարտի 22-ին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Այդ կատեգորիայի քաղաքացիներին արգելվում է զբոսնել բաց տարածքներում, ինչպիսիք են՝ զբոսայգիները կամ պուրակները: Նշենք, որ մարտի 16-ին կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում փակվեցին բոլոր գիշերային ակումբներն ու բարերը: Մինչ այդ Թուրքիան դադարեցրել էր ավիահաղորդակցությունը 46 երկրների հետ: Ընդհանուր առմամբ, ավիահաղորդակցությունը դադարեցված է 68 պետության հետ: Ներկա պահին Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 359 դեպք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր