211652_close_icon
views-count30380 դիտում article-date 19:02 21-03-2020

Չարենցավանի «Գինաց» ռեստորանի տնօրենը սուտ տեղեկություն էր հայտնել «Առավոտ» թերթին

Ինչպես մարտի 19-ին [url=https://https://www.aravot.am/2020/03/19/1101077/?fbclid=IwAR13s0Lj6qaM4Au-DiX912rYl_h1VW4UaKQGUD0ovyZ7dQJGZnsAZvqJyyc]տեղեկացրել էր[/url] «Առավոտ» օրաթերթը, Չարենցավան քաղաքում քաղաքացիներին ուղղված միջոցառումների և հավաքների չմասնակցելու կոչի համար մի երիտասարդի ծեծի էին ենթարկել «Գինաց» ռեստորանի տերեր ներկայացած 2 երիտասարդների և դիմել փախուստի։ Տուժողը հայտարարություն էր ներկայացրել Չարենցավանի ոստիկանության բաժին, որի հաջոր օրը, տուժողի աշխատանքի վայր էին եկել նրան ծեծի ենթարկած եիտասարդը՝ Գևորգ Աբրահամյանը, նրա ազգականները, այդ թվում այդ երիտասարդի քաղաքում հարգանք և պատիվ վայելող 2 պապիկները՝ Վալերի Մամիկոնյանը և Վաչիկ Աբրահամյանը և Չարենցավանի համայնքապետարանի բաժնի պետերից մեկը՝ Վարուժան Բարսամյանը, ներողություն են խնդրել կատարվածի համար և խնդրել ոստիկանությունից հետ վերցնել բողոքը։ Տուժող Տիգրան Ծատուրյանը, որ նույնպես Չարենցավանի համայնքապետարանի աշխատակից է, հաշվի առնելով իրեն դիմած անձանց խնդրանքները և տեսնելով, որ այդ երիտասարդը իրոք զղջացել և փոշմանել է իր կատարած արարքի համար, խոստացել է հետ վերցնել բողոքը։ Սակայն բողոքը հետ վերցնելուց ժամեր անց, ռեստորանի տնօրեն Սևադա Խաչատրյանը «Առավոտ» թերթին հարցազրույց է տվել, որտեղ ներկայացրել է ակնհայտ սուտ և զրպարտող տեղեկություններ Տիգրան Ծատուրյանի հասցեին, որից հետո տուժողը որոշել է դատական հայց ներկայացնել և պահանջել փոխհատուցում «Գինաց» ռեստորանի տնօրենի կատարած արտահայտությունների համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]Shamshyan.com-ը[/color], խմբագրություն էր ահազանգել Չարենցավան քաղաքի բնակիչ Տ. Ծ-ն ու հայտնել, որ մարտի 18-ին ֆեյսբուքյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացին [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/18/1150074/]ասել էր[/url]. «Գրառումիցս հետո 2 հոգի զանգում գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմեց քաղաքացին, նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ծեծի ենթարկված քաղաքացին ավելի ուշ պարզել է, որ իրեն ծեծի ենթարկողներն իրականում «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր