211652_close_icon
views-count16200 դիտում article-date 17:59 21-03-2020

Այսօր Ռոնալդինյոն դարձավ 40 տարեկան. այժմ նա գտնվում է մեկուսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրացավ համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկի՝ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի 40-ամյակը: Բրազիլացին «Բարսելոնայի» կազմում երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2006-ին՝ Չեմպիոների լիգայի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդինյոն 2002թ. դարձավ աշխարհի չեմպիոն, նվաճեց Ամերիկայի և Կոնֆեդերացիաների գավաթները: 2005 թվականին նա ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե գնդակի»: 2018թ. հունվարին նա պաշտոնապես ավարտեց կարիերան: Ներկա պահին Ռոնալդինյոն Պարագվայում գտնվում է մեկուսարանում: Նրան և եղբորը կալանավորել են պարագվայական կեղծ անձնագրեր պահելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր