7031 դիտում
11:51 21-03-2020
Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված պատարագը չեղարկվել է
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չի կայացել։ Այս մասին հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/03/20/%D4%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/178978]Ermenihaber[/url]-ը։
Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումներով։ Այս առթիվ Պատրիարքարանի կողմից հարապարակված 9 հոդվածից բաղկացած որոշման համաձայն՝ Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներում բոլոր տեսակի միջոցառումները և հավաքները հետաձգվում են մինչև հաջորդ համապատասխան ծանուցումը։
Նշենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ 2013թ․ պաշտոնական վերաբացումից հետո Թուրքիայի հայ համայնքն ամեն տարի այս եկեղեցում Միջինքի պատարագ է մատուցում։ Պատարագի մասնակիցները հիմնականում Ստամբուլից եկող հայերն են, ովքեր այնուհետև այցելում են նաև Իսկենդերունի և Հաթայի հայկական եկեղեցիներ։
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
10:49 28-07-2014
Քեսաբի ազատագրումից հետո Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում առաջին պատարագը մատուցվեց
683 դիտում
18:03 12-02-2015
Վարդանանց տոնի պատարագը՝ Սուրբ Սարգիս եկեղեցում. լուսանկարներ
830 դիտում
22:31 27-04-2015
Եգիպտոսում ուղիղ հեռարձակվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագը. լուսանկարներ
Այս բաժնից
346 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
784 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
355 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին