211652_close_icon
views-count5538 դիտում article-date 10:51 21-03-2020

Տանը մնա և օրն անցկացրու... թատրոնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մինչ ոմանք հնդկական սերիալ են դիտում, մշակութասերները ժամանակն անցկացնում են «ֆեյսբուքում»` առցանց վայելելով հանրապետության մի շարք թատրոնների տեսագրված ներկայացումները: Նախաձեռնության առաջամարտիկը Պատանի հանդիսատեսի թատրոնն է: «Տանը մնա» նախաձեռնության շրջանակներում «ֆեյսբուքյան» էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակել են «Շունն ու կատուն», «Փայտե մարդը», այսօր երեկոյան էլ ժամը 21:00-ին օնլայն կցուցադրեն արդեն երրորդ ներկայացումը` «Վերջին ուսուցիչը»: Միայն «Շունն ու կատուն» ներկայացումը հինգ օրվա ընթացքում մոտ 29 հազար դիտում է ունեցել, 25 հազար «այցելու» էլ ապահովել է «Փայտե մարդը» ներկայացումը: «Տնօրինությունը, ինչպես նաև ես, գնում ենք աշխատանքի։ Այս օրերին փորձում ենք որոշ գործեր ավարտին հասցնել: Հետևում և կազմակերպում ենք արտադրական աշխատանքը, դրանց ավարտը»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Տեսնենք, թե ինչ ունենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: «Տանը մնա» նախաձեռնությանը դեռևս թատրոնը չի մասնակցում: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը` իրենց ներկայացումների տեսաերիզները ևս հնարավոր է շուտով տեղադրված լինեն «ֆեյսբուքյան» պաշտոնական էջում: «Ստեղծագործական պրոցեսի հետ կապված որոշում կկայացնենք առաջիկայում»,- ասաց նա: Թատրոնի որոշ ծառայություններ անցել են օնլայն ռեժիմի, հարցերը լուծվում են հեռախոսով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր