211652_close_icon
views-count4854 դիտում article-date 09:37 21-03-2020

Թոշակառուները բողոքում են, որ պարտավորվում են բանկեր գնալու և հաստատելու իրենց ներկայությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ թոշակառուներ և նրանց ընտանիքի անդամներ պահանջում են, որպեսզի սոցապ նախարարությունը ժամանակավորապես կասեցնի բանկեր գնալու և ստորագրության միջոցով անձի ներկայությունը երկրում հաստատելու պահանջը: Թոշակառուներին կենսաթոշակ վճարող բանկերը պարտադրում են, որ նրանք տարին մեկ անգամ ներկայանան բանկ և հաստատեն Հայաստանում իրենց ներկայությունը: Մինչդեռ կորոնավիրուսի վտանգի պատճառով թոշակառուները զգուշանում են տանից դուրս գալ՝ համարելով, որ իրենք ամենառիսկային խմբում են: Սոցապ նախարարությունը առայժմ քննարկում է այս պահանջը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր