211652_close_icon
views-count4064 դիտում article-date 20:39 20-03-2020

«Երևան օփեն» միջազգային մրցաշարը կհետաձգվի

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացրել է ս.թ. հունիսին նախատեսված «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հետաձգման մասին: «Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ,-ասված է հաղորդագրության մեջ»: [b] ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր